211652_close_icon
views-count2965 դիտում article-date 11:24 30-07-2020

Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, Աթենք-Փարիզ-Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Հրաչ Մ.-ն, որը 2017 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր