211652_close_icon
views-count30920 դիտում article-date 17:30 29-07-2020

Ավտովթար Լոռու մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծաղկի խանութի պատին ու հայտնվել մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծաղկի սրահի պատին, այնուհետ հայտնվել մայթին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել նախ Սպիտակի, այնուհետ Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ու ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր