211652_close_icon
views-count6100 դիտում article-date 14:08 29-07-2020

Մարտից ի վեր ոչ մի միջոցառման չեմ մասնակցել, մարդաշատ վայրերում չեմ եղել եւ միշտ դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան

Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, եւ անընդհատ ախտահանվել եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը եւս մասնակցել է «White Shorja» լողափում կազմակերպված փարթիին: Նա նաեւ ընդգծել է. «Նաեւ վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաեւ կանոնները խիստ պահելու արդյունք է եւ ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը: Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար: Ու խնդրում եմ, դուք էլ հետեւեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր