211652_close_icon
views-count4467 դիտում article-date 15:02 29-07-2020

Տնից զարդերը գողացել էր տանտիրուհու որդու ընկերուհին․ Մասիսի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 26-ին, ժամը 5.40-ին, ոստիկանություն զանգած Արևաբույր գյուղի բնակչուհին հայտնեց, որ իրենց տնից գողություն են արել։ Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ։ Հետաքրքիրն այն էր, որ տունը տակնուվրա արված չէր, դռան փականը սարքին վիճակում էր: Հերքվեց նաև վարկածը, թե տուն են մտել պատուհանից։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ տանտիրուհու որդին նախորդ օրն ընկերուհու հետ այդ տանն էր եղել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ենթադրեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի հյուրը։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Հուլիսի 26-ին 23-ամյա աղջիկը հայտնաբերվեց մայրաքաղաքում և, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Ոստիկանությունում նա խոստովանեց, որ հարդարվելու նպատակով մտել էր ննջասենյակ և պահարանից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց մի մասը վաճառել է, մյուսը իր տանն է։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր