211652_close_icon
views-count2246 դիտում article-date 14:27 17-06-2015

Գողը՝ տնից. որդին ոսկյա զարդերը գաղտնի հափշտակել և իրացրել էր շուկայում

Ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1977 թ. ծնված Դոնարա Ս.-ի բնակարանից 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթա, կախազարդ, ականջօղ և մատանիներ գողանալու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տանտիրուհու որդին` 1997 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը 2014 թ. նոյեմբերից իրենց բնակարանից պարբերաբար գաղտնի հափշտակել է նշված ոսկյա զարդերը և իրացրել Արմավիր քաղաքի շուկայում: Կատարած հանցանքը ընտանիքի անդամներից թաքցնելու նպատակով Հովհաննես Ս.-ն ձևացրել է, թե իբր բնակարանից գողություն է կատարվել: Հովհաննես Ս.-ն ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր