211652_close_icon
views-count4743 դիտում article-date 09:37 29-07-2020

ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այս փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել սահմանի հսկողության համար «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»: Ըստ էության, Հայաստանի Զինված ուժերը նման գործողություններ իրականացրել է նաև մինչև նման օրենսդրական փոփոխության իրականացումը, սակայն հիմա դա կլինի օրենքի շրջանակում»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր