1766 դիտում
12:31 28-07-2020
Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան նախկին դատապարտյալը տեղավորվել է տուն-ինտերնատում
Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Պաշտպանի աշխատակազմի և Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում արագ պատրաստվել են քաղաքացու համապատասխան փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել Ստեփանակերտի տուն-ինտերնատում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նաև վերականգնվել է տվյալ անձի թոշակի վճարումը, որը մի քանի ամսով դադարեցված էր ընթացակարգային խնդիրների պատճառով:
Նմանատիպ նյութեր
910 դիտում
12:45 17-04-2019
Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն Պաշտպանի աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
885 դիտում
17:14 14-10-2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ
2097 դիտում
12:23 20-09-2018
ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է
Այս բաժնից
412 դիտում
14:52 16-05-2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
793 դիտում
22:35 15-05-2024
Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար
643 դիտում
21:26 15-05-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Ադրբեջան