211652_close_icon
views-count1323 դիտում article-date 10:51 28-07-2020

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Սևակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին և Սևակի փողոցի 2-րդ երթևեկելի գոտիներից ուղիղ երթևեկությունը։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր