4856 դիտում
15:11 27-07-2020
Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում: «[url=https://armenpress.am/arm/news/1023126.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Սեփական Զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»,- ասաց Մակունցը:
Հուլիսի 12-20-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների ընթացքում Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն այդ օրերին Թուրքիայում հանդիպումներ էր ունենում Թուրքիայի բանակի հրամանատարության հետ:
Նմանատիպ նյութեր
8092 դիտում
21:01 26-08-2018
Լիլիթ Մակունց. Մենք ավելի խիստ մոտեցում պետք է ունենանք կոչումների տրամադրման հարցում. Tert.am
Այս բաժնից
526 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է