211652_close_icon
views-count8272 դիտում article-date 21:01 26-08-2018

Լիլիթ Մակունց. Մենք ավելի խիստ մոտեցում պետք է ունենանք կոչումների տրամադրման հարցում. Tert.am

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը [url=http://www.tert.am/am/news/2018/08/26/Makuntc/2774462]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշել է, որ իր համար չափազանց կարևոր է ունենալ կառուցողական և բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ, որովհետև կարծում է, որ դրանից է կախված արդյունավետ աշխատանքը: Ըստ նրա` տարիներ շարունակ շատ ոլորտներում չի ձևավորվել մշակութային քաղաքականություն, և իրենք արդեն որոշակի կողմնորոշիչ ուղղություններ սահմանել են իրենց ռազմավարությունը և քաղաքականությունը: Ինչ վերաբերում է կոչումներին, նա ասել է, որ դրա վերաբերյալ, իր կարծիքով, կառավարությունն ընդհանուր մոտեցում պետք է մշակի, քանի որ դրանք ոչ միայն առնչվում են մշակույթի ոլորտին, այլ նաև սպորտին և մյուս ոլորտներին: «Իմ կարծիքով` մենք ավելի խիստ մոտեցում պետք է ունենանք կոչումների տրամադրման հարցում, որ չարժեզրկենք այդ ինստիտուտը»,- եզրափակելէ նախարարը:

Նմանատիպ նյութեր