211652_close_icon
views-count10550 դիտում article-date 23:02 26-07-2020

Պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից. Գևորգ Մելքոնյան. 168.am

«Նախորդ դասագրքերը երբեք աչքի չեն ընկել աշակերտների համար իրենց ընկալողությամբ: Դրանք նույնպես եղել են բավականին ծանրաբեռնված: Եվ հետո, մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է աշակերտին տալ ոչ թե թվեր ու փաստեր, այլև ստեղծենք այնպիսի միջավայր, որ աշակերտը սկսի մտածել պատմական այս կամ այն իրադարձության մասին: Մեզ պետք են վերլուծող աշակերտներ, առաջին հերթին՝ մտածող քաղաքացիներ, ոչ թե շատ փաստեր իմացող, անգիր արած ու դատողություն չանող աշակերտներ»,- [url=https://168.am/2020/07/25/1341461.html?fbclid=IwAR0XAQe2wkH_IiydxKM09D-3ItVqlXzDaABv--tY5eBoOpotwz7ttgXwn-Y]168.am[/url]-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ հանրակրթական դպրոցի Հայոց պատմություն առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին՝ ասաց պատմաբան, «Արևելք» հետազոտական, վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանը: Պատմաբանի կարծիքով՝ չափորոշչի շուրջ բարձրացված աղմուկը շատ արհեստական է: «Նախորդ դասագրքերը հարյուր տոկոսով ենթակա էին փոփոխության, որովհետև խնդրահարույց էին վերլուծության տանելու տեսակետից՝ միայն փաստեր էին: Երբ խոսում են, թե շատ շրջաններ ինչո՞ւ են դուրս մնացել, մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է դուրս գալ պաթոսային պատմություն դասավանդելու սկզբունքից: Պաթոսային պատմությունը մնացել է անցյալում: Մեր աշակետներին, ուսանողներին պետք է փորձենք տանել դեպի վերլուծական, քննական պատմություն: Այն փաստարկները, որ երեխաներին հեքիաթներ ենք պատմում, որ հայրենասեր մեծանան՝ շատ ծիծաղելի է, ու 21-րդ դարում այլևս դա չաշխատող տարբերակ է: Եվ այն հայտարարությունները, թե պատմությունն այսպես ենք ներկայացնում, որ երեխաները հայրենասեր լինեն՝ շատ կներեք, էլի ծիծաղելի է: Պատմությունը պետք է ներկայացնենք այնպես, ինչպես կա՝ առանց ժամանակաշրջանները, տարածաշրջանում մեր դերն արհեստականորեն մեծացնելու, որովհետև մեր դասագրքերում շատ պատմաբաններ արհեստականորեն ժամանակաշրջաններ են մեծացրել, մարդկանց դերերը՝ նույնպես: Մեզ մոտ կա պաթոսային պատմություն, որից անցում պետք է կատարենք դեպի վերլուծական պատմություն»,- նշեց Գևորգ Մելքոնյանը: Նրա կարծիքով՝ մեր դասագրքերի կառուցման մեթոդաբանությունը պետք է փոխվի: «Իհարկե, դրան պատրաստ չէ հին սերունդը, պարզ է, որ դիմադրելու է, բայց իրենք պետք է իմանան հստակ մեկ բան, որ այդ ձևով պատմության դասավանդումը այլևս չի կարող շարունակվել, դա երեխաներին վանում է հենց նույն Պատմություն առարկայից: Երեխաները հաճախ ասում են՝ պատմություն չեմ սիրում, որովհետև մեջը շատ թվեր կան, դրանք չեմ հիշում, անունները՝ նույնպես: Երեխաները պետք է իմանան, որ պատմությունը թվերն ու անունները չէ: Պատմությունը իրադարձությունների վերլուծությունն է: Երբ սկսեն վելուծել՝ կսիրեն այս առարկան: Սա գիտություն է, թող երիտասարդը իմանա դեպքերն այնպես, ինչպես կա, և ինքը վերլուծի»,- եզրափակեց պատմաբանը: Մանրամասները՝ [url=https://168.am/2020/07/25/1341461.html?fbclid=IwAR0XAQe2wkH_IiydxKM09D-3ItVqlXzDaABv--tY5eBoOpotwz7ttgXwn-Y]168.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր