16954 դիտում
17:29 26-07-2020
Մոնղոլիայի արևմուտքում կարանտին է մտցվել բուբոնային ժանտախտի վարակման կասկածով
Մոնղոլիայի արևմտյան Զավխան նահանգի Ուլիաստայի իշխանությունները կարանտին են մտցրել այն բանից հետո, երբ տեղի բնակչի մարմնին բուբոնային ժանտախտի ախտանշաններ են հայտնվել, հայտնում է [url=http://russian.news.cn/2020-07/26/c_139241197.htm]«Սինհուա»[/url] գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 39-ամյա տեղի բնակիչը հիվանդության ախտանշաններ է ունեցել վայրի արջամկան միս ուտելուց հետո։ Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոցի մեկուսի բաժանմունք:
Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլի վերջին ամուսնական զույգը արջամկան միս ուտելուց հետո մահացել էր բուբոնային ժանտախտից մոնղոլական Բայան-Ուլգի բնակավայրում։
Բուբոնային ժանտախտը բակտերիալ հիվանդություն է, որը տարածվում է ոջիլների միջոցով, որոնք ապրում են վայրի կրծողների վրա, ինչպիսիք են արջամկները: Ըստ ԱՀԿ-ի, հիվանդությունը 24 ժամվա ընթացքում համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող է սպանել մեծահասակ մարդու:
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
10:11 16-10-2014
Էբոլա վիրուսի կասկածով ստամբուլյան հիվանդանոցներից մեկում կարանտին է հայտարարվել
935 դիտում
13:34 18-02-2014
Լեհաստանում աֆրիկյան ժանտախտի դեպք է գրանցվել
1380 դիտում
12:21 22-11-2014
Մադագասկարում բռնկված ժանտախտի համաճարակից 40 մարդ է մահացել
Այս բաժնից
688 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
670 դիտում
15:51 26-11-2024
Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ
769 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով