«Կարդիֆ Սիթին» «Նանտի» դեմ հայց է ներկայացրել՝ Սալայի ոչ միտումնավոր սպանության մեղադրանքով
«Կարդիֆ Սիթին» Ֆրանսիայում հայց է ներկայացրել «Նանտի» համակարգում աշխատող անանուն անձի դեմ՝ հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ֆրանսիական «Էկիպը», այդ անձը «Նանտի» սեփականատեր և նախագահ Վալդեմար Կիտն է: «Կարդիֆը» ակումբի ղեկավարին և թիմի այլ ներկայացուցիչներին մեղադրում է ոչ միտումնավոր սպանության և գործակալական միջնորդավճարների իրական տվյալները թաքցնելու մեջ:
Սալան «Նանտից» «Կարդիֆ» տեղափոխվեց 2019թ. ձմեռային պատուհանի ընթացքում՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը:
Հունվարի 21-ին հարձակվողը մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մեկ ժամ առաջ օդանավը կորել էր ռադարներից:
Ավելի ուշ փրկարարները Լա-Մանշի հատակին հայտնաբերել էին ինքնաթիռն ու Սալայի մարմինը: