Ավելորդ քաշով մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից
Բրիտանացի գիտնականները հաստատել են այն տեսակետը, որ ավելորդ քաշով մարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսի վարակը:
Թեպետ քաշը վարակվելու դեպքում վճռորոշ գործոն չէ, սակայն ամրակազմ և թեթև քաշով մարդիկ ավելի ավելի հեշտ են հաղթահարում հիվանդությունը, մինչդեռ գիրությամբ տառապողները ավելի հաճախ են մահանում կամ հայտնվում վերակենդանացման բաժանմունքում:
Public Health England կենտրոնի հրապարական զեկույցի համաձայն, ավելորդ քաշը կարող է ազդել շնչառական համակարգի և՝մեծ հավանականությամբ, իմունային ֆունկցիայի վրա: