211652_close_icon
views-count3112 դիտում article-date 22:12 25-07-2020

Էդուարդ Աղաջանյան. Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է: Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը: Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր: Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի՝ կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ: Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր