1075 դիտում
21:06 30-08-2023
«Աղդամի ճանապարհն այն վերջին ճանապարհն է, որով Արցախը կգնա դեպի սեփական մահապատիժ»․ Ձյունիկ Աղաջանյան․ aravot.am
Aravot.am-ը գրել է․ «Այսօր արդեն փորձում են ստիպել Արցախի ժողովրդին համաձայնել չակերտավոր ինտեգրացիայի, որը հավասար է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը»,-«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» նախաձեռնության անդամ Ձյունիկ Աղաջանյանը։
Ըստ նրա՝ եթե մարդիկ համաձայն են նման դրույթի, ուրեմն համաձայնում են սեփական ձեռքով սեփական ժողովրդի մի մասին ցեղասպանել․ «Փորձում են պատասխանատվության բեռը բարդել ժողովրդի վրա։ Այսօր Արցախում տեղի ունեցողն այս տրամաբանության մեջ է։ Քանի դեռ կան ռուս խաղաղապահները, Արցախի հայաթափումը կամ ժողովրդի ցեղասպանությունը չի կարող իրականություն դառնալ։ Առնվազն ապահովում են նրանց անվտանգությունը։ Որպեսզի խաղաղապահներից ձերբազատվեն, պետք է հակառուսական տրամաբանություններ սերմանեն։ Կարմիր խաչի կողմից մեր հայազգի անձնավորությանը չպաշտպանելը և նրա առևանգումն Ադրբեջանի կողմից չէր կարող հակառուսական տրամադրությունների զարկ տալ։ Պետք էր նաև նման մի գործողություն արդեն ռուս խաղաղապահների միջոցով անել, դա ներկայացնել նաև՝ որպես բարոյական ճնշում Արցախի ժողովրդի համար, որ տեսեք՝ կապ չունի տարիքային ցենզը, բոլորն էլ մեր թրի տակով պետք է անցնեն, մենք կորոշենք՝ կապրեն Արցախում, թե՝ ոչ»։
Ըստ Ձյունիկ Աղաջանյանի՝ այս տարբերակը նաև Արցախում հանրային բողոքի ալիք բարձրացնելու համար էր․ «Բայց Արցախից եկած տեղեկություններից հասկացա, որ հանրությունը ցանկություն չի ունեցել այդ ճանապարհով գնալու։ Ցավոք, Արցախի ղեկավարությունը ևս տուրք է տալիս ՀՀ-ի գործող վարչախմբի պահանջներին, և ենթադրում եմ, որ տարբեր տեսակի ազդեցության գործոններ նրանք ունեն Արայիկ Հարությունյանի վրա։ Նա չի կարողանում խուսափել այդ թելադրանքն իրականություն դարձնելուց»։
Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գիտեր, որ Ադրբեջանի կողմից առևանգված երիտասարդները հետախուզման մեջ են և թույլ է տվել, որ նրանք գնան, Ձյունիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Տրամաբանության մեջ տեղավորվում է։ Այս ցուցակները հաստատվում են ամենաբարձր ղեկավարության կողմից։ Ղեկավարությունը նաև Արցախի ԱԱԾ կողմից համապատասխան կանաչ լույս է ստանում։ Հարց է ծագում, թե Արցախի ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվել, եթե նրանք տեղյակ չեն եղել, որ այդ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3349 դիտում
22:12 25-07-2020
Էդուարդ Աղաջանյան. Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է
Այս բաժնից
502 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
559 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
676 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին