ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի
Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոս Անջելեսում գործող Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։