211652_close_icon
views-count6745 դիտում article-date 10:36 01-09-2017

ԱՄՆ-ը պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսությունը. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նայանգները պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսությունը և հյուպատոսի առանձնատունը, ինչպես նաև Վաշինգտոնում և Նյու Յորքում ռուսաստանյան առևտրային ներկայացուցչությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ: Ռուսաստանը պետք է կատարի Միացյալ Նահանգների պահանջը մինչև սեպտեմբերի 2-ը: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմի «չարդարացված և երկկողմ հարաբերություններին վնասող» գործողությունների, որոնցով պաշտոնական Մոսկվան կրճատել էր Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը: Միացյալ Նահանգների որոշման մասին ռուսական իր գործընկերոջը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ռուսական կողմը շարունակելու է մնալ շենքերի սեփականատերը, սակայն, իրավունք չի ունենալու այլևս օգտագործել դրանք դիվանագիտական որևէ նպատակով, բայց կարող է վարձակալության հանձնել կամ վաճառել դրանք: Նույնիսկ այդ արգելքից հետո Ռուսաստանը շարունակելու է ԱՄՆ-ի տարածքում ավելի շատ դիվանագիտական շենքեր ունենալ, քան ունի Միացյալ Նահանգները Ռուսաստանում: Ամերիկյան կողմը նաև չի պահանջելու, որպեսզի Սան Ֆրանցիսկոյում կամ որևէ այլ տեղ աշխատող ռուսաստանյան դիվանագետները հեռանան երկրից: Նրանք կարող են շարունակել աշխատել թույլատրված դիվանագիտական շենքերում: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4010302.html]«Ամերիկայի ձայյն»[/url]:

Նմանատիպ նյութեր