3159 դիտում
23:33 23-07-2020
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է տիեզերական զենքի փորձարկման մեջ
Ռուսաստանը փորձարկել է հակա-արբանյակային զենքերը մոտակա երկրային ուղեծրում: Այս մասին ասված է ԱՄՆ տիեզերական հրամանատարության հայտարարության մեջ , որը հրապարակվել է հինգշաբթի, հուլիսի 23-ին: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D1%81%D1%88%D0%B0-%D0%BE%D0%B1%D0%B2%D0%B8%D0%BD%D0%B8%D0%BB%D0%B8-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D1%8E-%D0%B2-%D0%B8%D1%81%D0%BF%D1%8B%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F%D1%85-%D0%BA%D0%BE%D1%81%D0%BC%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%BE%D1%80%D1%83%D0%B6%D0%B8%D1%8F/a-54300441]Deutsche Welle[/url]-ն։
Ինչպես նշվում է փաստաթղթում, փորձարկումները տեղի են ունեցել հուլիսի 15-ին: Դրանց մասնակցել է «Կոսմոս -2543» արբանյակը, որից առանձնացված է ինչ-որ առարկա։ Հայտարարության մեջ չի նշված, թե ինչ առարկայի մասին է խոսքը, բայց շեշտվում է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ դրանք զենքի փորձարկումներ են:
«Ռուսական արբանյակային համակարգը, որն օգտագործվում այս զենքի՝ ուղեծրում փորձարկման համար, հանդիսանում է նույն արբանյակային համակարգը, որի մասին խոսեցինք այս տարի ավելի վաղ, երբ Ռուսաստանը մանևրում ԱՄՆ կառավարության արբանյակի կողքին։ Սա ևս վկայում է Ռուսաստանի՝ տիեզերական համակարգերի փորձարկման շարունակական ջանքերի մասին, ինչպես նաև զենքի գործածման, որը, Կրեմլի կողմից հրապարակված ռազմական դոկտրինի համաձայն, վտանգում է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների տիեզերական ակտիվները», - մամուլի ծառայությունը մեջբերում է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդի խոսքերը:
Նմանատիպ նյութեր
1694 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
Այս բաժնից
1258 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1096 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել