1403 դիտում
14:14 08-02-2019
Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
Փետրվարի 7-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյին:
Շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Լասինա Զերբոն հաջողություն մաղթեց՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Նախապատրաստական հանձնաժողովի և Հայաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի բազմաբովանդակ և ծավալուն:
Այնուհետև Գործադիր քարտուղարը համառոտ ներկայացրեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումները:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանն իր պատրաստակամությունը հայտնեց առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Այս առումով դեսպանն առանձնացրեց Հայաստանում գիտական համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության կարևորությունը:
Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցերը, որոնք կարող են նոր խթան հանդիսանալ համագործակցության նոր ուղիների նախանշման և հետագա զարգացման համար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
787 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը