211652_close_icon
views-count84242 դիտում article-date 21:41 23-07-2020

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել

Այսօր, հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։

Նմանատիպ նյութեր