211652_close_icon
views-count2399 դիտում article-date 18:03 23-07-2020

ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրո է հատկացնում

Եվրամիությունը Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն կհատկացնի՝ կորոնավիրուսի պատճառով ծագած տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով։ Այսօր Բրյուսելում նման բովանդակությամբ հուշագիր են ստորագրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Տեղեկացնում է Ուկրաինայի կառավարության պաշտոնական [url=https://www.kmu.gov.ua/news/uryad-pidpisav-ugodu-shchodo-otrimannya-12-mlrd-yevro-makrofinansovoyi-dopomogi-vid-yes]կայքը[/url]։ Մակրոֆինանսական աջակցության ծրագիրը կտևի 12 ամիս, յուրաքանչյուր տրանշը կկազմի 600 միլիոն եվրո: Ենթադրվում է, որ առաջին տրանշի տեղաբաշխումը հնարավոր կլինի հուշագրի և վարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: ԵՄ սահմանակից պետություններին շուրջ 3 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի շտապ ֆինանսական օժանդակություն հատկացնելու մասին որոշումը ԵՄ ղեկավարները կայացրել էին ապրիլի 22-ին։

Նմանատիպ նյութեր