1932 դիտում
17:25 23-07-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Ուղերձում, մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, որ դրա համար առկա է հսկայական ներուժ, որի արդյունավետ օգտագործումը նոր հնարավորություններ կբացահայտի մեր երկու բարեկամ երկրների առավել մերձեցման և փոխշահավետ համագործակցության զարգացման համար։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և նոր կորոնավիրուսի համավարակի առաջացրած մարտահրավերների շուտափույթ հաղթահարում»։
Նմանատիպ նյութեր
2100 դիտում
12:23 23-07-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ:
2013 դիտում
11:32 15-08-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
886 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում