2278 դիտում
15:01 23-07-2020
Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է:
Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: Պետական եկամուտների կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով:
Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականի մարտին, և արդյունքների հիման վրա կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ և գործողությունների հետագա ծրագիր:
Նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել և վերացնել թերությունները, ինչը, միաժամանակ, դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
847 դիտում
20:25 16-05-2023
Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ