211652_close_icon
views-count32282 դիտում article-date 12:10 23-07-2020

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 3 Mercedes-ների մասնակցությամբ տեզի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուլիսի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի 99 AA 002 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արման Մալխասյանը, Mercedes մակնիշի 50 ԼC 707 համարանիշի ավտոմեքենան վարել է Դիլիջանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Ավագյանը, իսկ Mercedes մակնիշի 34 ZT 573 համարանիշի ավտոմեքենան վարել է Աբովյանի բնակիչ՝ 32-ամյա Խորեն Ալեքսանյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մալխասյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 40-ամյա Ե. Ս-ն տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ 4-ամյա Դ. Մ-ն տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/20/1160248/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում, բախվել էին Mercedes C200, Mercedes E 320 և Mercedes GL 450 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Բախման հետևանքով Mercedes GL-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազալցակայանի տարածքում։ Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանն ու Լևոն Զազյանը։ Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր