211652_close_icon
views-count57650 դիտում article-date 17:59 15-07-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Mercedes-ը բախվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի նոր կառուցվող կամրջի բետոնե հենասյանն ու կողաշրջվել․ 3 վիրավորներն ընտանիքի անդամներ են, նրանցից մեկը երեխա է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի կամրջի բետոնե հենասյանը և կողաշրջվել։
ՊԾ
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկաին ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ավետիք Խաչատրյանն ու նույն բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ Արմեն Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր