211652_close_icon
views-count3291 դիտում article-date 20:21 22-07-2020

Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չվերթներ կիրականացվեն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։ Այս մասին [url=https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1172736156444853/?type=3&theater]տեղեկացնում է[/url] դեսպանության Ֆեյսբուքի էջը: «Հուլիսի 23-ին - «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին) Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։ Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին) Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից»։

Նմանատիպ նյութեր