211652_close_icon
views-count31095 դիտում article-date 19:14 22-07-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Էստոնական փողոցում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առիթվ Հ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր