2654 դիտում
15:10 22-07-2020
Դատախազի տունը թալանողին նոր մեղադրանք է առաջադրվել. մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
Գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տունը գողության փորձ կատարած անձին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է [url=https://armlur.am/1025374/?fbclid=IwAR2kuA9zjg2aF3Q98uayawI2nlgI5BJUG-zKv34VtYpiZmSjnDRjDXxjw4o]Armlur.am[/url]-ը։
Մասնավորապես, Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում, վիճաբանության ժամանակ երկու անգամ դիտավորությամբ հարվածել է էդգար Ղուլյանին, ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, նա 2020 թվականի մայիսի 19-ին, ժամը 21:35-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 34 շենքի մոտ, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, քաշքշել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկան, ոստիկանության համազգեստով ծառայություն իրականացնող Սահակ Պողոսյանին, բռունցքներով դիտավորությամբ մի քանի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջության համար գործադրել ոչ վտանգավոր բռնություն, համազգեստից քաշել ֊պոկել ծառայողական տարբերանշանը և դիմել է փախուստի: Վերջինս կալանավորված է:
Նկատենք, որ Հասանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում. նա 2019 թվականին փորձել էր թալանել Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը: 2020 թվականի ապրիլի 15-ին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ` Սամվել Հասանյանը, Գեւորգ Մանուկյանը,Անդրանիկ Առաքելյանը եւ Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը:: Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի:
Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
673 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
607 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ