211652_close_icon
views-count2234 դիտում article-date 10:50 22-07-2020

Վահե Գրիգորյանը ՍԴ համար նոր ռազմավարական ծրագի՞ր է մշակում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որևէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նաև իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության և խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլևս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երևույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր