slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով հանձնախմբերի համանախագահի փոփոխությանը
211652_close_icon

Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով հանձնախմբերի համանախագահի փոփոխությանը

views-count3762 դիտում article-date 21:54 21-07-2020
Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով հանձնախմբերի համանախագահի նենգամիտ փոփոխությանը։ Այս մասին ասվում է համագումարի տարածած հայտարարության մեջ։ «Այս փոփոխությունը, որն ընդգրկվել էր որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) ավելի քան 100 փոփոխություների հավաքական փաթեթի մի մաս, պահանջելով զեկույց 1991թ.-ից ի վեր Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված ժողովուրդների (IDPs) վերաբերյալ, սխալ է դասավորում Ադրբեջանի հետ կապված քայլերը: Նախ, 1991թ.-ի վերջին Ադրբեջանում IDP-ները տեղահանվել էին խորհրդային ժամանակաշրջանում: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և կառավարությունը գործեցին, որպեսզի կանխեն հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն, արդեն իսկ ականատես եղած լինելով Ադրբեջանից ավելի քան 300,000 հայերի տեղահանմանը 1988-1991թթ.-ին, ներառյալ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը հայերի դեմ: Երրորդ, փոփոխությունը կարևոր չի համարում նշել, որ Ադրբեջանը, անկախ իր նավթային հարստությունից, ոչինչ չի ձեռնարկել սեփական ժողովրդին օգնելու համար: Փոխարենը, Ալիևների կլանը շռայլ ծախսեր կատարեց ամբողջ աշխարհում շքեղ տների վրա: Չորրորդ, եթե այս փոփոխությունը ներառվի վերջնական օրինագծում, ապա դա խիստ վնաս կհասցնի ԱՄՆ-ի հուսալիությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Բացի այդ, այս փոփոխությունը անտեսում է այն փաստը, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական տարածքներ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Փոփոխության մեջ նաև ոչ մի նշում չկա այն փաստի մասին, որ Ադրբեջանը սպառնացել էր թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կամ այն փաստի, որ Ադրբեջանը ավիրել է քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հազարավոր խաչքարեր դարավոր հայ քրիստոնեական գերեզմանատանը: «Հայկական համագումարը կտրականապես դեմ է «Լվացքատան» (Laundromat) լոբբիստի կողմից նախաձեռնած այս փոփոխությանը»,–հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Այն խիստ թերարժեք է և անարդյունավետ ու չի կարող ներառվել վերջնական օրինագծում: Այս փոփոխության ժամկետը զուտ ծխածածկույթ է, որպեսզի շեղի ուշադրությունն այն փաստից, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանին և իր քաղաքացիական բնակչությանը ու սպառնաց թիրախավորել իր ատոմային էլեկտրակայանը: Դա աչք ծակող փորձ է` մաքուր ներկայացնել Ադրբեջանի զարհուրելի մարդու իրավունքների արձանագրությունը»,– շարունակեցին համանախագահները: Բացի այդ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ոչ մի կերպ չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից հարևան երկրների տարածքների գրավման օրինակների հետ: Նախ, Լեռնային Ղարաբաղում չկան ռուսական ուժեր: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի հայերը օկուպացիոն ուժ չեն: Նրանք տարածաշրջանի բնիկ բնակչությունն են, ովքեր ենթարկվեցին 1991-1994թթ.-ին ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած դաժան պատերազմին, որը գրեթե ավիրեց տարածաշրջանը և տեղահանեց հայ բնակչության մեծ մասին: Միայն իրենց կյանքերը պաշտպանելով և բուֆերային գոտի ստեղծելով՝ հայերին հաջողվեց այդ հակամարտությունը կանգնեցնել հրադադարի ռեժիմով, որի բանակցություններն ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարվող ժողովուրդը գտնվում է օկուպացիայի մեջ՝ անարգական հասկացություն է, որն անպատվում է ազատության և ինքնորոշման արժեքներին: 1994թ.-ի զինադադարից ի վեր, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի օրինակների, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը՝ Հայաստանի աջակցությամբ, կոչ է արել լուծել հակամարտությունը վերջնական խաղաղությամբ, որն ապահովում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունը: Բանակցությունները շարունակվում են՝ անկախ Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներից: Նորից ու նորից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը և 2016թ.-ին սանձազերծեց չորս օր տևողությամբ լայնածավալ պատերազմ, որը ներառում էր ԻԼԻՊ-ի ոճով դաժանությունները հայ խաղաղ բնակչության դեմ: Բացի այդ, Ադրբեջանը ոչնչացնում է տարածաշրջանի քրիստոնյա հայ բնակչության պատմական ներկայությունը՝ իր «այրված հողի» մարտավարությամբ ոչնչացնելով եկեղեցիներն ու գերեզմանատները: Անցյալի այսպիսի մանրակրկիտ ջնջումն ակնհայտ նախազգուշացում և նշան է՝ թե ինչ են ներառում Ադրբեջանի իրական ծրագրերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Նման քաղաքականությունն ու գործելակերպը Լեռնային Ղարաբաղի հայերի համար այլընտրանք չեն թողնում, քան ապավինել իրենց սեփական ռեսուրսներին և պաշտպանել դժվարությամբ ձեռք բերված իրենց անկախությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր