775 դիտում
18:15 16-10-2023
Տեղի է ունեցել Հայ դատի ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Խորհրդաժողովի բացման խոսքում Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ստեղծված աղետալի իրավիճակում հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը նոր ուժով և նոր շեշտավորումներով շարունակելու կարևորությունը և այն վիթխարի պատասխանատվությունը, որ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կրում են։ Տեր-Խաչատուրյանը նկատել է, որ ստեղծված իրավիճակում հուսահատությունը կարող է առաջնորդել նոր աղետների, ուստի համազգային մակարդակում ընկճվածության հաղթահարումն ու պայքարի ուժգնացումը այլընտանք չունեն, և որ այս խորհրդաժողովը պատշաճ հարթակ է սպառնացող մարտահրավերները քննարկելու և Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանության շուրջ անհրաժեշտ առաջնահերթությունները ճշգրտելու ուղղությամբ։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների մարտավարական վերանայմանը և գործունեության հիմնական ուղղությունների վերահստակեցմանն ուղղված օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Խորհրդաժողովը մեծ կարևորությամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։
Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար արժանապատիվ կեցության և կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնորեն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկվել են նաև Արցախի Հանրապետության պետականության հիմնական սյուների պահպանության և հետագա աշխատանքների վերաբերյալ հարցերը։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության անվտանգության պաշտպանությանը, ադրբեջանական հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված աշխատանքներին՝ այդ թվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությանն ու այդ ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքներին։
Հայ անկախ պետականության համար անհրաժեշտ արտաքին օժանդակություն ապահովելը և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկելը շարունակելու էն մնալ Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևորագույն ուղղություններից։
Ժողովականները հաստատել են, որ Հայաստանի իշխանությունների մի շարք դիրքորոշումները հաճախ օգտագործվում են ադրբեջանաթուրքական պետական շրջանակների և լոբբիստների կողմից՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքներին հակազդելու համար։
Դրանք օգտագործվում են նաև իրենց հակահայ հայացքներով հայտնի օտարազգի քաղաքական գործիչների կողմից։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկել են նաև ադրբեջանաթուրքական լոբբիստական կառույցների աշխատանքներին հակազդմանը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կարողականության շարունակական ընդլայնմանը երիտասարդության ներգրավմանը, համայնքային աշխատաներին ուղղված նախաձեռնություններ և ծրագրեր։

Նմանատիպ նյութեր
5778 դիտում
22:12 29-05-2017
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը
1121 դիտում
18:54 03-12-2022
Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
1338 դիտում
21:16 04-12-2022
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին