211652_close_icon
views-count2618 դիտում article-date 18:03 21-07-2020

Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը։ Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին: Քննարկվեցին նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում: Քննարկվեցին Եվրամիություն-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր