211652_close_icon
views-count2359 դիտում article-date 20:46 20-07-2020

Հայաստանն անվերապահ աջակցում է Կիպրոսին․Մխիթար Հայրապետյանի ուղերձը թուրքական ներխուժման 46-րդ տարելիցին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարելիցի կապակցությամբ: Տեղեկացնում է Մխիթար Հայրապետյանի գրասենյակը։ Ուղերձում նշված է․ «Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»:

Նմանատիպ նյութեր