3495 դիտում
20:21 20-07-2020
Ֆրանսիան և Գերմանիան հուսով են, որ ԵՄ-ն կհամաձայնեցնի տնտեսությանն օգնելու փաթեթը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հուսով է, որ Եվրամիությունը կկարողանա համաձայնեցնել կորոնավիրուսից տուժած տնտեսությանը ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը: Հաղոդրում է [url=https://www.azatutyun.am/a/30737773.html]«Ազատությունը»[/url]։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ, այդ գումարի մի մասը կտրամադրվի դրամաշնորհի եղանակով, մյուսը՝ որպես վարկ:
Եվրամիության «հյուսիսային հարուստ» երկրները և կորոնավիրուսից առավել տուժած հարավային, միջերկրական երկրներն ունեն լուրջ տարաձայնություններ առաջարկված օգնության դրամաշնորհային և վարկային հատվածների համամասնության վերաբերյալ:
«Այս օրը սկսում եմ գործընկերներիս հետ առաջխաղացում ապահովելու վճռականությամբ, փոխզիջումից հրաժարվելու դեպքում մենք նորից կհայտնվենք դժվարությունների առաջ, և արդյունքում դա ավելի թանկ կլինի բոլորիս համար»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ այս արտակարգ իրավիճակում պահանջվում են արտակարգ միջոցներ:
«Երեկվա երկարատև բանակցությունների շնորհիվ մենք գտանք հավանական կարգավորման ճանապարհը: Դա մի քայլ առաջ է, և մենք հուսով ենք, որ այսօր համաձայնության կգանք»,- ասել է կանցլերը:
Այսօր բանակցությունների 4-րդ օրն է:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
14:10 05-04-2022
ԵՄ-ն ապրիլի 5-ին կհամաձայնեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
987 դիտում
14:59 30-10-2020
Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
3055 դիտում
17:27 20-06-2014
ՀՀ գյուղատնտեսությունում քննարկվել են Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրները
Այս բաժնից
1174 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1129 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1162 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ