Դևիդ Բեքհեմ. Զինեդին, խնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլին»
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դիմել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
«Ես ցանկանում եմ շնորհավորել Զիզուին: Նրա հաջողությունները անհավանական են, նա մեծագույն խաղացող էր, իսկ այժմ դարձել է նույնքան մեծագույն մարզիչ, իսկական բոս, դա անհավատալի է:
Ցանկանում եմ Զիզուին, բոսին, նախագահին և ակումբին հաջողություններ Չեմպիոնների լիգայում: Շատ եմ խնդրում, հաղթեք «Լիվերպուլին»: Խնդրում եմ», ասել է Բեքհեմը:
Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը Կիևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: