88433 դիտում
20:42 05-07-2017
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա և փորձել այրել
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին Արավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա:
Իր սև գործը անելուց հետո անկոչ հյուրը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանը:
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ա. Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#EF2929]
Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
17:26 24-09-2014
Թուրքիայում քրդերը բենզին են լցրել Աթաթուրքի արձանի վրա և այրել այն. տեսանյութ