211652_close_icon
views-count1849 դիտում article-date 14:24 16-07-2026

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Վահան Թ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Թ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 54-ամյա Շողակաթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Հովհաննիսյանը և Դանիել Բաբայանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր