Աֆղանստանում 2 ռումբ է պայթել. կան զոհեր
Աֆղանստանի ճանապարհների վրա տեղակայված 2 ռումբերի պայթյունի հետևանքով 5 իրավապահ է մահացել, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է [url=https://tolonews.com/afghanistan/district-police-chief-killed-zabul-roadside-mine-blast]tolonews.com[/url] կայքը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Պակտիկա նահանգի Սուրոբի շրջանում` կիրակի առավոտյան: Դեպքի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարն ու նրա 3 ծառայակիցներ:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգի Շախր է Սաֆա շրջանում: Պայթյունի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարը, նրա 4 աշխատակիցները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց: