52979 դիտում
22:45 18-07-2020
Ճանապարհային ոստիկանությունը հերթական անգամ միացավ «Ամուր պահենք մեր սահմանը» ակցիային. Երևանի «Փոսի ԳԱԻ-ից» մի քանի բեռնատարներ ուղևորվեցին Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանում թափ է հավաքել հայ-ադրբեջանական սահմանի հայկական հենակետերին հնամաշ անվադողերով ապահովելու գործընթացը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ոստիկանությունը նույնպես միացել է սահմանագիծը ամրացնելու նախաձեռնությանը:
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Երևան քաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխնգնդապետ Վահան Էվինյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանները հավաքել են ավելի քան 1000 անվանդող:
Երեկ՝ հուլիսի 17-ին, անվադողերի ամբողջ խմբաքանակը ուղարկվել է Տավուշի մարզի սահմանամերձ զորամասեր, որտեղից էլ դրանք կտեղափոխվեն սահմանային հենակետեր և էլ ավելի կամրացնեն մեր «պոստերը»:
Անվադողերը, որոնք ճանապարհային ոստիկանները բարձեցին բեռնատարների մեջ, ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի և նույն գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի ուղեկցությամբ, ժողովրդին հայտնի «փոսի ԳԱԻ-ից» տեղափոխեցին ՀՀ Պաշտպանության նախարարության մատնանշված վայր:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
17:10 30-01-2022
Մեր ուժերով պետք է ամուր պահենք մեր հայրենիքը. Պատերազմի մասնակից ընկերները սեփական գործն են հիմնել Գյումրիում