Սոբչակն ասել է, թե ինչն է իրեն կապում Պուտինի հետ
Ռուսաստանում հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2018 թվականի նախագահական ընտություններում, BBC-ին պատմել է, թե ինչն է իրեն կապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Սոբչակի խոսքով՝ դա այն է, որ Պուտինը ժամանակին աշխատել է իր հոր՝ հայտնի քաղաքական գործիչ Անատոլի Սոբչակի հետ, և ինքն այդ ժամանակ 10 տարեկան էր։
Նշենք, որ ընտրությունները անցկացվելու են 2018-ի մարտին։ Նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2017-ի դեկտեմբերին։