211652_close_icon
views-count1689 դիտում article-date 14:17 17-07-2020

Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը, համատեղեղության կարգով, նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր