Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։