211652_close_icon
views-count2073 դիտում article-date 19:43 16-07-2020

Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի հրետակոծությունից վնասված Այգեպարի մանկապարտեզը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Մարությանը երևանցիների անունից պատրաստակամություն է հայտնել՝ հնարավոր աջակցություն մատուցելու Տավուշի սահմանապահ ժողովրդին: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը», - տեղեկացրել է Հայկ Մարությանը ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Նմանատիպ նյութեր