14664 դիտում
14:16 19-04-2019
Ուզում ենք բարձրացնել ԱԻՆ-ի կանխարգելող դերը․ առաջարկել ենք դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա անցկացնել մեր մասնագետների կողմից․ Ֆելիքս Ցոլակյան. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մենք ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, քան պայքարել հետևանքների վերացման դեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/19/Felix/2977765?fbclid=IwAR1qMokX4FX0vDI2XX441YEIguIZz-5s9CtW_T05JT_HrYydimbZMHYgBvA]Tert.am[/url]-ը։
«Փրկարար ծառայությունն այսօր ավելի շատ հետևանքները վերացնող է, քան կանխարգելող։ Մենք ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը։ Մենք շատ հաճախ դեպքերի մասին իմանում ենք ոչ թե տուժողից, այլ պատահական անձից։ Կարևոր է, որ քաղաքացու կապ լինի։ ԿԳՆ-ին նաև առաջարկել ենք դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա անցկացնել, այդ առարկաները դասավանդվեն մասնագետների կողմից, և այդ մասնագետը նաև կդառնա տվյալ հաստատության պատասխանատուն»,- հայտնեց նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ բարձրահարկ շենքերում, անտառային հրդեհների ժամանակ աշխատելու համար նախարարությունը տեխնիկական զինվածություն խնդիրներ ունի։ Սակայն, նրա տեղեկացմամբ, տարեսկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով ՀՀ-ին 10 ամենագնաց մեքենաներ են տրամադրվել՝ հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով, ինչպես նաև 18 հրշեջ մեքենա։ Առաջիկայում ևս 22 հրշեջ մեքենա կտրամադրվի Հայաստանին՝ կրկին Ճապոնիայից և 26 «ԿամԱԶ» մեքենա՝ հայ-ռուսական բարեկամությունից։
«Սա հնարավորություն կտա հին մեքենաները հանել շահագործումից։ Նախատեսում ենք հին մեքենաները հեռու համայնքներում տեղակայել և ստեղծել կամավորական հրշեջ հենակետեր։ Մեքենաները կնվիրաբերվեն համայնքներին՝ լոկալացնելու համար հրդեհը»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/19/Felix/2977765?fbclid=IwAR1qMokX4FX0vDI2XX441YEIguIZz-5s9CtW_T05JT_HrYydimbZMHYgBvA]կայքում[/url]։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
17080 դիտում
18:42 16-07-2020
Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը հարվածել է ԱԻՆ մեքենայի, մեքենան այրվել է, վիրավոր չկա. Ֆելիքս Ցոլակյան․ Tert.am
1254 դիտում
19:10 09-06-2020
ԱԻՆ «911» ծառայությունը 740 հազար ահազանգ է ստացել տարվա սկզբից. Ֆելիքս Ցոլակյան
Այս բաժնից
16819 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ