Հաշվի առնելով շտապօգնության ծառայության և ԱՆ «Թեժ գծի» ծանրաբեռնվածությունը՝ ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. Ֆելիքս Ցոլակյան
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Հաշվի առնելով շտապօգնության ծառայության և ԱՆ «Թեժ գծի» ծանրաբեռնվածությունը` ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Այս ասռիթով Ցոլակյանը գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:
Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
060 712 444,
010 360 684
Անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով