211652_close_icon
views-count1741 դիտում article-date 18:36 16-07-2020

Ինչու՞ են այս տեսակներին այդքան արտոնություններ տալիս․ Հովհաննես Խաչատրյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Խաչատրյանն իր էջում գրում է․ «Արման Բաբաջանյան տեսակը ի սպառ պետք է վերանա քաղաքական կյանքից:Սա արդեն այնքան է հղփացել,որ առանց թաքցնելու պաշտպանում է օտարերկրյա շահերը այն էլ այս պատերազմական իրավիճակում: Բոլորին է հայտնի այս ամենա կախյալ պատգամավորի անպատիվ լինելը,բայց որ այս լպիրշը կանցնի չափերը և բաց տեկստով կոչ կանի թե իբր Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում նավթամուղերի անվտանգությունը սա արդեն խոսում է նրա լկտիության գագաթնակետի մասին:Այնքան է հաբրգել,որ արդեն առանց ամոթի զգացումի բացահայտ կերպով ցույց է տալիս,որ նա սպասարկում է օտարերկրյա շահերը:Տո ասա դու ով ես կամ ինչ իրավունքով ես այս իրավիճակում կարծիք արտահայտում:Քո նման ստորը,այ դասալիք հազիվ սեփական մոր վրա է գործ տալիս տարբեր կեղծիքներ անելով բանակից է փախնում ու հետո դրա համար ստանում արժանի պատիժ ու դատվում: Հա ի դեպ,այս բանակից թռած ու դրա համար դատապարտվածը այս իշխանության օրոք լավ էլ բարվոք արտոնություններ ունի:Սա միակն էր,ով արտակարգ դրության ժամանակ ցույց արեց ու բերման չենթարկվեց,ասֆալտին չփռվեց ի տարբերություն հասարակ ժողովրդի:Սրան թև տվողը այս իշխանությունն է,ու դրա համար է,որ այսօր սա առանց ամոթի բացահայտ ցույց է տալիս,որ հայ ազգի հետ որևէ առնչություն չունի ու այդ ամենից նա չի նեղվում:Ու այդ ամենից է բխում,որ սա իր ողջ կյանքում,միշտ գրել է աղտոտ ու բանսարկու հոդվածներ հենց մեկը օրինակ այս օրերի հերոս գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին:Հիմա դուք ինքներդ դատեք թե այս իշխանության օրոք ինչու՞ են այս տեսակներին այդքան արտոնություններ տալիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր