ՀՀ վարչապետը մասնակցում է զոհված զինծառայող Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։
Ն. Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է վարչապետը։