211652_close_icon
views-count13399 դիտում article-date 23:41 15-07-2020

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են բանակցությունները С-400 համակարգների 2-րդ խմբի մատակարարման վերաբերյալ

Անկարան և Մոսկվան շարունակում են երկխոսությունը С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: Այս մասին [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/8973205]tass.ru[/url]-ն հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը: «Մեր հարաբերություններն ու համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ զարգանում են բոլոր ոլորտներում: Համագործակությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նույնպես կարևոր դեր է խաղում այս համատեքստում: Բանակցությունները երկու երկրի իրավասու գերատեսչությունների միջև շարունակվում են»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում են գտնվում С-400 համալիրների մատկարարման քննարկումները: Ռուսաստանը և Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը ՌԴ-ից ձեռք է բերել այս համակարգերը:

Նմանատիպ նյութեր