Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ադրբեջանական բանակի 5 զինծառայողներ: Այս մասին Թովուզում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիեւը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Զոհվել են մայոր Նամիկ Հաջանօղլու Ահմեդովը, մայոր Անար Գյուլվերդիօղլու Նովրուզովը, պրապորշչիկ Իլգար Այազօղլու Զենալին, պրապորշչիկ Յաշար Վասիֆօղլու Բաբաեւը եւ գերժամկետային զինվոր Էլչին Արիֆօղլու Մուսթաֆազադեն»,- ասել է նա:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը և բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 զոհի մասին
2020.07.14 14:15


Twitter
Вконтакте
Одноклассники
